Հայաստան 

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը: Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել նման փոխայցելությունների կարևորությունը՝ երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում։ Այս համատեքստում ԼՂՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել 2013թ. Ստեղծված Արցախ-Ֆրանսիա Բարեկամության շրջանակի գործունեությանը և բարձր գնահատել նրա կողմից տարվող աշխատանքներն Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման և Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածման գործում։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգն ընդլայնելու հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի և մի շարք տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:  

Նույն շարքից