Հայաստան Քաղաքականություն 

Լոռու մարզպետին կես ժամ ժամանակ էին տվել հայ կնոջից ներում հայցելու համար

analitik.am

Վանաձորի պետական համալսարանի դասախոս, լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԿՈՉ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԶՆԻՎ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՍ

Կես ժամ ժամանակ էի տվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին (Andrey Ghukasyan), որպեսզի հրապարակորեն ներում հայցեր հայ կնոջը, որ նաև հայտնի լրագրող է (Narine Avetisyan), վիրավորելու համար: Դրա մասին գործուն հղումով տեղյակ էի պահել նաև ՀՀ վարչապետին:
Ժամանակն անցել է, և ՀՀ հպարտ քաղաքացուս արդարցի պահանջը չի կատարել մարզպետը, գոնե իր բնույթին համապատասխան` կեղծ արդարացմամբ հանդես չի եկել: Նշանակում է` նա ոչ միայն չի ծառայում Լոռու մարզի քաղաքացիներին, այլև հանդգնում է նսեմացնել նրանց:
Արդ` կոչ եմ անում Լոռու մարզի ճակատագրով մտահոգ բոլոր ազնիվ հայրենակիցներիս` ստորագրահավաք կազմակերպել` պաշտոնանկ անելու հորդորով դիմելու ՀՀ վարչապետին (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան):
Մի տարի առաջ սկսվել է հեղափոխությունը, բայց արդյունքի չի հասել: Եկեք շարունակե՛նք այն` դրական վախճանակետին հասցնելով մեր մարզի օրինակով, սիրելի՛ լոռեցիներ:
Ցածրակարգ կրքերին գերի բիրտ հոգու տեր անձն իրավունք չունի՛ մի ողջ մարզի ղեկավարը լինելու:
Անկցի՛ Անդրեյ Ղուկասյան:

Հ. Գ. Խնդրում եմ համաձայնելու դեպքում «+» նշան դնել այստեղ կամ այն օգտատերերի էջերում, որտեղ փոխանցված կլինի այս շարադրանքը:

 

Նույն շարքից