Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի օգնականը նոր պաշտոն ունի. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական, նրա հրաժարականից հետո մինչև այս տարվա փետրվարի 28-ը Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի փոխդեսպան:

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու իր դիմումում Պետրոսյանը նշել էր, թե նպատակ ունի շարունակելու իր դիվանագիտական աշխատանքը: Նաիրի Պետրոսյանի կինն էլ աշխատում է Նյու Յորքում ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից