Հայաստանի հետ հարաբերությունների մասին Ղազախստանի նորընտիր նախագահ Քասիմ-Ջոմարտ Տոկաևի հայտարարություններն առաջացրել են ադրբեջանցիների զայրույթը:
Ադրբեջանական լրատվամիջոցներին և օգտատերերին զայրացրել է հատկապես Տոկաևի այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ղազախստանը շատ ընդհանուր բաներ ունեն պատմության և լեզվի տեսանկյունից:
Որոշ ադրբեջանական լրատվամիջոցները անգամ մոսկովյան հետք են գտել Տոկաևի հայտարարության մեջ:
Ադրբեջանական հասարակությունում հարց են բարձրացրել՝ արդյո՞ք Տոկաևի հայտարարությունը նշանակում է, որ ղազախական քաղաքականությունը Բաքվից թեքվում է դեպի Երևան: