Ազգային ժողովի նիստը անմասն չմնաց միջադեպերից: Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին չէր հաջողվում «լռեցնել» նիստերի դահլիճում աղմկող պատգամավորներին:
Ամենայն հավանականությամբ, բորոլ ծանրակշիռ փաստարկները սպառելով՝ Գալուստ Սահակյանը ժողովրդի ընտրյալներին առողջ դատողության կոչ արեց՝ որոշելով նրանց «վախեցնել» լրագրողների ներկայությունով: «Նորից պետք է ասեմ, որ աղմուկ է: Աղմուկ է, որովհետեւ լրագրողները նյութ չեն կարողանում գրել: Մի քիչ աղմկենք, որ լրագրողները նյութ ունենան», - վրդովված դահլիճին դիմեց Գալուստ Սահակյանը: