Հայաստան Քաղաքականություն 

«էդ գյուղապետները ղալաթ կանեն, որ տենց բան կանեն, թող հանկարծ չփորձեն, թե չէ լավ չի լինի». «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացման գործընթացն առաջիկայում նոր փուլ է մտնելու, և ՀՀ մի շարք տարածքներում նորից ընթանալու են միավորումներ։ Այս հանգամանքը փոքր համայնքների ղեկավարների շրջանում դժգոհությունների ալիք է առաջացնում, քանի որ այդ կերպ համայնքներն ուղղակի կորցնում են իրենց դեմքը և դառնում են մեծ կառույցի մի փոքր դետալ։

Ի դեպ՝ «Փաստ» թերթի տեղեկություններով, համայնքապետները վերջին շրջանում ավելի ու ավելի են դժգոհում ընդհանրապես մարզերում տարվող քաղաքականությունից։ Ահա այս իրավիճակի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն առումով, որ հատկապես փոքր համայնքների մի շարք ղեկավարներ բողոքել են և սպառնացել ՝ դիմել կոնկրետ քայլերի, անգամ ճանապարհներ փակել։

Այս մասին զեկուցվել է իշխանության պատկան մարմիններին, ինչին հաջորդել է արձագանքը, թե՝ «էդ գյուղապետները ղալաթ կանեն, որ տենց բան կանեն, թող հանկարծ չփորձեն, թե չէ լավ չի լինի»: Այդուամենայնիվ, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, դժգոհությունները չեն նվազում, հատկապես մարզպետարանների աշխատանքից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից