Քաղաքականություն 

Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ

analitik.am

Հունիսի 13-ին և 14-ին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:  Այցի շրջանակում տեղի կունենա նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը:

Նույն շարքից