Հասարակություն 

Հայտնի լրագրողն անհետացել է ռեպորտաժ պատրաստելու ժամանակ

analitik.am

Ամերիկացի հայտնի լրագրող Դեյվ Ջոնսոնն անհետացել է Honda մոտոցիկլետի թեսթ-դրայվի ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ջոնսոնը ռեպորտաժ է պատրաստել  Motorcyclist ամսագրի համար և պետք է Հյուսիսային Կալիֆորնիա հասներ նոր տրանսպորտային միջոցով: Սակայն արդեն մեկ շաբաթ նրա մասին տեղեկություններ չկան:

Լրագրողի Honda CB1000R-ը հայտնաբերվել է Մոքլամն Հիլ քաղաքի մոտ: Նույն տարածքում գտել են լրագրողի սաղավարտը, ձեռնոցները, հագուստը, բջջայինը, նոութբուքը, դրամապանակը: Բոլոր իրերը դասավորված են եղել գետի ափին:

Վերջին անգամ Ջոնսոնը կապի է դուրս եկել հունիսի 5-ին:

Նույն շարքից