ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով, Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակում և շարունակում են դեգրադացիան:
«Մեր հարաբերությունները շարունակում են դեգրադացիան և դառնում են ավելի ու ավելի վատ: Վերջին տարիներին ԱՄՆ գործող ադմինիստրացիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ մի քանի տասնյակ որոշում է կայացրել»,-նշել է Պուտինը:
Սպասվում է, որ Ճապոնիայում կայանալիք G20-ին գագաթնաժողովում տեղի է ունենալու երկու երկրների ղեկավարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը կարող են քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչը հանարավոր է ինչ-որ կերպ կարգավորի իրավիճակը: