Միջազգային Քաղաքականություն 

Դերսիմում քուրդ գրոհայինների հարձակման հետևանքով 2 թուրք զինվոր է սպանվել

analitik.am

Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) նահանգում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայինների և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախման հետևանքով 4 թուրք զինվոր է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց։ Զինվորներից 2-ը մահացել են հիվանդանոցում։

Հունիսի 11-ին Դերսիմի Քարշըլար գյուղում քուրդ զինյալները կրակ են բացել այդ տարածքում PKK-ի դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնող թուրքական անվտանգության ուժերի ուղղությամբ։ Դրան ի պատասխան թուրքական կողմը նույնպես կրակ է բացել, որի հետևանքով սկսվել է արյունալի բախում երկու ուժերի միջև։

Թուրքական կողմը հայտնել է, որ իր կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայիններին վնասազերծելու համար օդուժի աջակցությամբ ռազմական գործողություններ է իրականացնում այդ տարածքում։

Ermenihaber

Նույն շարքից