Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ ԽՎ ղեկավարին բողոքել է Հայաստանից

analitik.am

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Գեորգի Ծերեթելիի հետ հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը բողոքել է Հայաստանից՝ հայտարարելով, որ «Երևանի վերջին հայտարարությունները, սահմանին ծավալվող իրադարձությունները և անպատասխանատու պահվածքը վնաս են հասցնում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին»:

Մամեդյարովը նշել է, որ բանակցային գործընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ՝ հավելելով, որ հայկական ուժերը պետք է դուրս գան Արցախից և ադրբեջանցիները պետք է «վերադառնան»:

Վերոնշյալը, Մամեդյարովի խոսքերով, հիմնարար դրույթ է բանակցություններում:

Նույն շարքից