Հայաստան 

Զոհրաբյանը՝ հրատապ ռեժիմով քննարկված նախագծի մասին

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը հրատապ ռեժիմով դրված էր ԱԺ քննարկման՝ առաջին ընթերցմամբ ընդունվեց 72 կողմ, 10 դեմ և 5 ձեռնպահ քվեարկությամբ։


Մինչ քվեարկությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ձայն խնդրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, թե ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը, քանի որ ԱԺ հանձնաժողովներին պարտադրվում են նախագծին դրական եզրակացություն տալ։

 

«Արատավոր անվանդույթները շարունակվում են ԱԺ-ում, Կառավարությունը պարտադրում է հապճեպ հանձնաժողովներ ուղարկել նախագծեր և պարտադրել արագ եզրակացություն տալ»,-ասաց նա։


Ըստ նրա, բացի այդ ապատեղեկատվություն է տարածվել, թե նախագիծը քննարկվել է ՀԿ-ների հետ և ՀԿ-ները համաձայն են եղել նախագծին։ «Սա խիստ արատավոր երևույթ է և այս ամենից ելնելով ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը»,- ասաց նա։

ԱԺ նախագահը նկատեց, թե թյուրըմբռնում չլինելու համար՝ ՀԿ-ները, որոնց հետ քննարկում է կատարվել բաժանված է պատգամավորներին։ Նա նաև նշեց, թե ամեն դեպքում համամիտ է և կաշխատի Կառավարության հետ միասին, որպեսզի հապշտապ որևէ օրենք ԱԺ քննարկմանը չդրվի։

Նույն շարքից