Գլխավոր Իրավական 

Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը

analitik.am

Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը: Այս մասին քիչ առաջ Analitik.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանը առձեռն ստացել է ծանուցումը և պատռել՝ լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավապահ մարմինների նկատմամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԲՀԿ առաջնորդը հարցաքննության է կանչվել Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է հայտարարությանը, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան և տունն այրելը սարքած պատմություն է:

Նույն շարքից