Հայաստան Քաղաքականություն 

Այսօր մեր առաջին նիստն է առանց նրա. Կառավարությունում ծափերով ճանապարհեցին Արտակ Զեյնալյանին

analitik.am

Այսօր կառավարության առաջին նիստն է, որն անց ենք կացնում առանց Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Այսօր՝ հունիսի 13-ին, գործադիրի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Զեյնալյանին կատարած համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց. «Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ-ի պետության կառավարման և պետության հետագա զարգացման, շենացման գործում: Կարծում եմ, որ արժե ավանդույթ դնել և մեր գործընկերոջը ծափահարություններով ճանապարհել»:

Հիշեցնենք, որ Զեյնալյանը հրաժարականի դիմում ներկայացրել էր հունիսի 7-ին, իսկ նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրեց հունիսի 12-ին:

 

Նույն շարքից