Գլխավոր Ռազմական 

Հատուկջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից. Դավիթ Տոնոյան

analitik.am

Եթե հանրային պահանջը կա, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

Տոնոյանը հայտնեց, որ Ապրիլյան պատերազմի մասին ՊՆ-ն ուսումնասիրություն կատարել է, որը կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին: Դա բաց չէ հանրության համար:

Պաշտպանության նախարարը խոսեց նաև սահմանում ակտիվության և հատկապես ադրբեջանական անօդաչուների թռիչքների մասին՝ նշելով, որ հայկական կողմի անօդաչուներն էլ են թռչում սահմանի ամբողջ երկայնքով:

Սահմանին տիրող իրավիճակը համեմատաբար կայուն է:

Պաշտպանության նախարարը մեկնաբանություններ չտվեց թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին՝ նշելով, որ հիմա վերլուծում են հարցը:

Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, Տոնոյանը նշեց՝ եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ինքը կտեղեկացնի:

Հատուկջոկատայինների կուտակումների մասով էլ Տոնոյանն ասաց, որ նման բան կա նաև հայկական կողմից:

Նույն շարքից