Հայաստան Քաղաքականություն 

Կային արդյո՞ք հակասություններ Արտակ Զեյնալյանի հետ և արդյո՞ք փոխնախարարը ստացել է նախարար դառնալու առաջարկ

analitik.am

Կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլ նաև համակարգային դատական բարեփոխումների ուղղությամբ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում: Առաջիկա ամենասեղմ ժամկետում պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթեր փաթեթ, որը կդրվի հանրային քննարկման: Աշխատանքներում ներգրավված են տարբեր գերատեսչություններ, որոնք կապ ունեն դատաիրավական ոլորտի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

Վարդապետյանը հերքեց, որ հիմնական բեռն իր կամ որևէ անձի ուսերին է դրված՝ նշելով, որ դա համակարգային, ոլորտային աշխատանք է:

Գերնպատակ է, որ վեթինգի իրականացման շրջանում դատարաններն անխափան աշխատեն:

Փոխնախարարը նաև ասաց, որ վեթինգը վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող անձին և չի կարող վերաբերել ինստիտուցիային, չի կարելի վեթինգի ենթարկել ինստիտուտը:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ հաջորդ նախարարն ինքը լինի, ասաց, որ չի կարող գնահատական տալ, այս պահին նման առաջարկ չի ստացել:

Փոխնախարարը նշեց, որ անցումային արդարադատության և վեթինգի մասով հակասություններ չեն եղել նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Չեն եղել նաև ներքին հակասություններ:

Նույն շարքից