գլխավոր Հասարակություն 

Նախարարների աշխատավարձը կբարձրանա. Հարցը քննարկվում է

Այս մասին տարբեր մակարդակներով բազմիցս խոսակցություններ եղել են: Իմ կարծիքով մենք ընդհանրապես պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն ունենք վերանայելու աշխատավարձերի հարցը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք քննարկվում է նախարարների աշխատավարձերի բարձրացման հարցը:

Արշակյանը նշեց, որ քննարկումներ տեղի են ունենում. «Այդ հարցով զբաղվում են փոխվարչապետ Ավինյանի գրասենյակն ու քաղծառայության գրասենյակը: Այս պահին չգիտեմ, թե ինչ փուլում են քննարկումները, առաջիկայում հայտարարություններ կլինեն»:

Ճշտող հարցին՝ բարձրանալու շուրջ են արդյո՞ք քննարկումները, նախարարն ասաց՝ միանշանակ. «Իմ կարծիքով պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան»:

Կրճատումների մասով նախարարն ասաց, որ իր տեղեկություններով այս պահին կրճատումներ չեն եղել, ուղղակի առանձին վարչությունների տեղափոխություն է եղել այլ նախարարություններ: Դրա փոխարեն եղել է ազատ հաստիքի կրճատում: Խոսքը վերաբերում է նախարարի 4-րդ տեղակալի հաստիքին։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից