Հայաստան Քաղաքականություն 

Իմ թեկնածության առաջադրումն իհարկե քաղաքական որոշման արդյունք է. Վահե Գրիգորյան

analitik.am

Իհարկե քաղաքական որոշման արդյունք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ համաձայն է արդյո՞ք այն տեսակետի հետ, որ իր թեկնածության առաջադրումը քաղաքական որոշման արդյունք է:

Գրիգորյանի խոսքերով, քաղաքական մի մարմնից մյուս մարմնին առաջադրում է տեղի ունեցել:

Նա նաև վստահեցրեց, որ որևէ խախտում չի եղել իր թեկնածության առաջադրմամբ՝ ինչպես պնդում են ընդդիմադիրները և որոշ իրավաբաններ:

Գրիգորյանը նաև նշեց, որ ինքը բացարձակապես կաշկանդվածություն չունի, չնայած այն բանին, որ լավ հարաբերություններ ունի իշխանության ներկայացուցիչների հետ. «Այդ պաշտոնում ընտրվելուց ես երդում չեմ տալու որևէ խմբավորման ներկայացուցիչ լինելու համար: Ես չեմ պատրաստվում շարունակել հին ավանդույթները, որ եղել են մյուսների դեպքում»:

Այսօր Գրիգորյանը խորհրդարանում հանդիպում ունեցավ Իմ քայլը խմբակցության հետ:

Նույն շարքից