Հասարակություն 

Խնամատար ընտանիքը` երեխայի խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության հունիսի 13-ի հերթական նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի օրենսդրության բարեփոխման և զարգացման վերաբերյալ որոշում:

Խնամատար ընտանիքն առաջին հերթին դիտվելու է որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալ ընտանիքներում:

Որոշման համաձայն հաստատվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը:

Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, ընդունված որոշմամբ  հստակ սահմանվում են նաև  խնամատարության տարբեր ձևերը և տեսակները, խնամատար ընտանիքների վերահսկողության և խնամատար ծնողների վերապատրաստման կարգը:

Երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2 հազար դրամ:

Որոշման կիրարկման արդյունքում՝ օրենսդրությունը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին և կկանոնակարգվի երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և դրանց դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները:

  • 45
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից