Հայաստան 

Արցախը Ֆրանսիան դիտարկում է որպես բարեկամ երկիր. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի մի խումբ անդամների:


Հանդիպմանն արծարծվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:


Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը Ֆրանսիան դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ շահագրգռված է նրա հետ հարաբերությունների շարունակական խորացման մեջ:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից