Միջազգային Քաղաքականություն 

Ռուսլան Խասբուլատովը Հայաստանին մեղադրում է Խորհրդային Միությանը մահացու հարված հասցնելու մեջ

analitik.am

Ռուսաստանցի քաղաքական գործիչ Ռուսական խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետության գերագույն խորհրդի նախկին ղեկավար Ռուսլան Խասբուլատովը խոսել է այն մասին, թե ինչու փլուզվեց ԽՍՀՄ-ը: Այս մասին փոխանցում է Ռուսարմինֆոն:

Նրա խոսքերով, փլուզումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:

«Խորհրդային Միությանը մահացու հարվածը հասցրեց Հայաստանը՝ պատերազմ սկսելով Լեռնային Ղարաբաղում: Արդյունքում անդրկովկասյան ճակատը փլուզվեց, մեծամասնությունը կանգնեցին Հայաստանի կողքը, մի մասն էլ՝ Բաքվի: Այդ իրավիճակում միութենական կենտրոնը համբերատարություն դրսևորեց կողմերի հակամարտության վերաբերյալ, այնինչ պետք էր կոշտ միջոցներով կարգուկանոն հաստատել»,-ասել է Խասբուլատով՝ ապատեղեկատվություն տարածելով, թե պատերազմը սկսել է հայկական կողմը:

Վերջինս նաև ասել է, որ ԼՂ հակամարտությունից հետո մերձբալթյան երկրները հասկացել են, որ կարելի է գործել առանց Մոսկվայի կարծիքը նայելու:

Նույն շարքից