Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է

analitik.am

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահը է:

Այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ասաց, որ ՀՀ նախագահի նախագահ լինելու հարցը որոշվում է ոչ թե փաստաբան Վահե Գրիգորյանի մեկնաբանություններով, այլ բոլոր սահմանդրական մարմինների կոնսենսուսով՝ հավելելով, որ ինքը շարունակում է պնդել իր մեկնաբանությունները:

Գրիգորյանի խոսքերով, եթե ՀՀ նախագահը ՀՀ նախագահ չլինի, գործող խորհրդարանն էլ պետք է չլինի, քանի որ այն ընտրվել է նույն նախագահի հրամանագրով. «Ես համարում եմ, որ 4-րդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները, բայց բոլոր սահմանադրական մարմինների կոնսենսուսը եղել է այն, որ նա ընտրվել է խորհրդարանի կողմից և շարունակում է մնալ խորհրդարանի կողմից ընտրվածը: Դա միայն 4-րդ նախագահին է վերաբերում, իսկ հետո ընտրվողները պետք է խորհրդարանի կողմից ընտրվեն, որովհետև 4-րդ նախագահն անցումնային նախագահն էր, ու ուժի մեջ էր 2005 թվականի սահմանադրությունը»:

 

Նույն շարքից