Հասարակություն 

Պատգամավորը ետ է կանչում վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունը

Քաղաքացու որոշում կուսակցութան անդամ Սուրեն Սահակյանը հայտնում է.

Քիչ առաջ վիճահարույց օրենսդրական նախաձեռնություն առաջարկած պատգամավոր Արմեն Խաչատրյանը հեռախոսով կապ հաստատեց ինձ հետ։ Ըստ պատգամավորի, նա հետ կկանչի նախաձեռնությունը իր այս տեսքով և առաջարկեց հանդիպել՝ քննարկելու մտահոգությունները, որոնք հիմք են հանդիսացել նման առաջարկի համար։ Ես ողջունել եմ նախաձեռնությունն ու քննարկելու պատրաստակամություն հայտնել։ Էս գրառումը նրա հետ համաձայնեցված չի, ուղղակի անում եմ, որ վիրավորական մեկնաբանություններով տարածումը կանխվի: Մենք ժողովրդավարության ամրապնդման այլընտրանք չունենք։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից