Բարի օր Հասարակություն 

Անչափ զգացված եմ նման հոգատարության և ուշադրության համար. Անի Հովհաննիսյան

analitik.am

Սիրելի ընկերներ, գործընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, Analitik.am-ի ընթերցողներ, կազմակերպություններ, ուղղակի հոգատար մարդիկ, հաշվի առնելով այն, որ այս օրերին ձեր աջակցությունն եք հայտնում Analitik.am կայքին և դիմելով ինձ՝ ցանկանում ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ հնարավորինս շուտ մեր կազմակերպության հաշվեհամարն արգելանքից հանելու համար (օրեր առաջ ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ ՀՀ Զինված Ուժերում չծառայելու օրինականությանն անդրադառնալուց հետո ՊԵԿ-ի կողմից խախտվեց մեր բանավոր պայմանավորվածությունը և Մեդիա Իդեա ՍՊԸ-ի բանկային հաշիվների վրա ՊԵԿ-ի հայցով ԴԱՀԿ-ի կողմից արգելանք դրվեց), հրապարակում եմ հաշվեհամար, որին կարող եք կատարել փոխանցումները:

Խնդրում եմ միայն նպատակ դաշտում նշել նվիրատվություն բառը, որպեսզի հիմա էլ այլ տեսակի ռեպրեսիա կիրառելու պատճառ չդառնա մի բառի բացթողումը:

Անչափ զգացված եմ նման հոգատարության և ուշադրության համար: Կասկած անգամ չունեի, որ մենք սիրված ենք, սակայն այս օրերին իմ ընկերների, գործընկերների և նույնիսկ անծանոթ մարդկանց կողմից մեզ աջակցելու բազմաթիվ արձագանքները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մարդասիրությունը, միմյանց նկատմամբ ջերմությունն ու հոգատարությունն անհնար է որևէ ռեպրեսիայով լռեցնել:

Սրտանց շնորհակալ եմ բոլորիցդ...

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից