Հայաստան 

Պարո՛ն Սահակյան, պատեհ կլինի, որ դուք միջամտեք, որպեսզի իրականացվի ծառայողական քննություն. Փաշինյան

 Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նիստի մեկնարկին բարձրաձայնեց լրագրողի վրա հարձակման մասին: Վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք խնդրելով՝ Փաշինյանը նշեց, որ երեկ ԱԺ- ում հերթական արտառոց միջադեպն է գրանցվել:


«Տիկնայք և պարոնայք, երեկ Ազգային ժողովում հերթական արտառոց միջադեպն է գրանցվել: Ինձ հայտնի անձը, լրատվամիջոցների պնդմամբ` ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը, ԱԺ տարածքից դուրս գալով հարձակում է գործել Ա1+-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա: Որպես ԱԺ պատգամավոր` դատապարտում եմ ԱԺ աշխատակցի նման գործելակերպը, բայց մինչ այդ, պարո՛ն Սահակյան, պատեհ կլինի, որ դուք միջամտեք, որպեսզի իրականացվի ծառայողական քննություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Նույն շարքից