Հասարակություն 

Ծառուկյանն այն մարդը չէ, ով ծանուցագիր պատռելով ինչ-որ բան պետք է ապացուցեր ինչ-որ մեկին. ԲՀԿ պատգամավոր

analitik.am

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը, խոսելով Գագիկ Ծառուկյանի կողմից հարցաքննության կանչվելու և ծանուցումը պատռելու տեղեկությունների մասին, հայտարարել է, որ դա բացարձակ սուտ ինֆորմացիա է, նման բան չկա, ինքն ինֆորմացված չէ այդ առումով, տեղեկություններ չունի՝ եղել է ծանուցագիր, թե՝ չի եղել, սակայն կարող է եզրակացնել, որ չի եղել:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքերով, Ծառուկյանը ոչ մեկ անգամ է հայտարարել է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է հավասար պատասխանատվություն կրեն օրենքի առաջ. «Ես չեմ կարծում, թե Ծառուկյանն այն մարդն է, ով ծանուցագիր պատռելով ինչ-որ բան պետք է ապացուցեր ինչ-որ մեկին: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում էր Աբովյանի ընտրությունների հետ կապված հարցերին: Ծառուկյանը հայտարարել է, որ որևիցե մասնակցություն չի ունեցել ընտրություններին և որևիցե աջակցություն չի ցուցաբերել»:

Ինչ վերաբերում է ՔԿ-ի հայտարարությանը, թե Ծառուկյանը պատռել է ծանուցագիրը, պատգամավորը նշել է, որ պետք է հարց ուղղել ՔԿ-ին՝ որտեղի՞ց նրանց նման ինֆորմացիա, ո՞վ է այդ պահին ներկա եղել:

Պատգամավորն այս թեմայի մասին չի զրուցել Ծառուկյանի հետ, սակայն վստահ է, որ նման բան տեղի չի ունեցել:

Հարցին, թե առհասարակ դատապարտելի է արդյո՞ք այն, որ օրենսդիր մարմինը կարող է պատռել ծանուցագիրը, պատգամավորը նշել է. «Ես իմ վրա վերցնեմ, եթե ես ծանուցագիր եմ ստացել, այն իմն է, ես կարող եմ այն պատռել, դա քրեորեն պատժելի արա՞րք է: Սա մի՞թե մեր հասարակությանն այսքան հուզող երևույթ է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննությանը, պատգամավորը նշել է, որ նախ պետք է պարզել՝ եղել է ծանուցագիր, թե՝ ոչ:

Նույն շարքից