Հայաստան 

ԱՄՆ-ը շարունակելու է զարգացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. Ջոն Հեֆերն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոին: Գնդապետ Սեբոն Սեյրան Օհանյանին է հանձնել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չակ Հեյգլի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված երաշխավորման նամակը, որով ներկայացվում է Հայաստանում ռազմական կցորդի պաշտոնավարման լիազորությունների շրջանակը:

 

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և դեսպան Հեֆերնը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնած գործընկերների հետ համագործակցության և փոխգործակցելիության զարգացման նոր հարթակի շրջանակներում:  

 

Դեսպան Հեֆերնը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է զարգացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Նույն շարքից