Հասարակություն 

Սիլվան վաղն իրենց վրա է գրելու. Եղիազարյանը՝ իշխանությունների մասին

Ամբողջ համացանցն ընկկած է Ռոբերտ Քոչարյանի հետևից, նրան դարձրել են հրեշ, ինչ աղբ ասես, լցնում են նրա վրա, որ հանկարծ գլուխը չերևա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ում խոսքերով, Քոչարյանի գործով դատը ֆարս է:

Եղիազարյանը հայտարարել է, որ Քոչարանին մեղադրում են մի բանի մեջ, իսկ դատարան մտել են լրիվ այլ հոդվածով. «Տեսան, որ սահմանադրության երաշխավորողը չի կարող դաշույնով հարձակվել սահմանադրության վրա, զանգ եղավ ընկերուհուն, դրանից հետո գալիս է Սիլվան, Սիլվային ասում են՝ մի հատ նստիր մի երկու բան գրիր, նա էլ գրում է: Սիլվան, ում համար ասես, կարա գրի: Բայց կազուսն այն է, որ Սիլվան վաղն իրենց վրա է գրելու, և լրիվ անկեղծ է գրելու, որովհետև 100 տոկոսով այդ պատմությունը լինելու է: «Զանգ ընկերուհուն» շարունակվելու է»:

Խոսելով Քոչարյանին կաշառքի մեջ մեղադրելու հարցի մասին՝ Եղիազարյանը վստահեցրել է, որ հնարավոր չէ երկրագնդի վրա գտնել մի երկիր, որը կաշառքի նման պատմություն կարող է ունենալ. «Սիլվան գրում է՝ գումարը տվել է Պողոսին, որպեսզի նա տա Պետրոսին, Պետրոսը՝ Մարտիրոսին, Մարտիրոսը՝ Կիրակոսին, Կիրակոսը, հորս արև, տա Գևորգյան Արմենին, նա էլ, ազնիվ խոսքը, այդ գումարը տանի տա Ռոբերտ Քոչարյանին: Այ դրանով քրեական գործ է հարուցված: Այսօր, առանց անահարմար զգալու, դրա մասին խոսում են: Սիլվայի այս ենթադրություններն արդեն հեքիաթների դաշտից են: Սա ուղիղ դավադիր մարդու հետապնդում է: Երբ ես ասում էի՝ ո՞ւր է Մարտի 1-ի մարդասպանը, ծպտուն չկար: Կողքի Չալոյի լակոտները գրում էին՝ սա կլինի, նա կլինի: Հիմա արդեն մի դեպքում ոնցոր մի նշույլ կա, առաջվա շտաբի պետին կալանավորել են, արդեն իրենք են ասում, որ սա կա,նա կա: Սակայն ծպտուն չեն անում արդեն: Ոնցոր թե այնտեղ էլ մի բան այն չէ, ֆիասկո է, ոնցոր շտաբի պետն էլ հեսա դուրս կգա»:

Նույն շարքից