Հայաստան 

Արամ Մանուկյանը` վարչապետին

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին խնդրեց ներկայացնել էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականության տրամաբանությունը:

 

«Ասում էիք, որ կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, բացատրություններ կտրվեն, բացերը կշտկվեն, այնինչ այսօր դրանք շարունակվեցին և ավելի խորացան: 4 ամիս է՝ նշանակվել եք, պարո´ն Աբրահամյան, և այս ընթացքում ինչ-որ բան պետք է, որ արած լինեիք: Գազը թանկացավ, գազի սպառումը քչացավ: 12000 բնակարան գազաֆիկացվել է, բայց սպառումը նվազել է: Նույնը՝ հոսանքի հետ կապված: Ես ասել եմ, որ Ձեր քաղաքականությունը բերելու է սպառողների քչացման: Այս տարվա արդյունքները ցույց են տալիս, որ սպառողները կրճատվել են, իսկ դա նշանակում է բեռի ավելացում»,- ասաց նա՝ անդարադաձավ նաև Նաիրիտ գործարանի, Վանաձորի քիմպրոմի խնդրին։

 

Արամ Մանուկյանի հարցին պատասխանեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով նշեց, որ այս ամիսների ընթացքում բավական ծավալուն աշխատանք է կատարվել Կառավարության, էներգետիկայի նախարարության կողմից՝ ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կապված կորուստների հետ:

 

ՀԱԿ պատգամավորը զայրացավ, որ իր հարցին պատասխանում է ո´չ թե վարչապետը, այլ՝ նախարարը: «Պարո´ն Աբրահամյան, ձեր վերաբերմունքն առնվազն՝ հարգալից չէ իմ նկատմամբ: Ես Ձեզ հարցնում եմ էներգետիկայի ոլորտում Ձեր կողմից վարվող քաղաքականության մասին: Երվանդ Զախարյանը դրա հետ կապ չունի, ինչպես այն ժամանակ կապ չուներ Արմեն Մովսիսյանը: Դուք կա´մ քաղաքականություն իրականացնում եք, կա´մ չեք իրականացնում: Այն հարցերը, որոնք ես ունեմ, էս մարդը չի կարող պատասխանել: Մեր առաջիկա հանրահավաքների հետ կապված՝ այս հարցի պատասխանը կարևոր է»,-ասաց նա և նշեց, թե նախարարի նման պատասխանն իրենց պետք չէ։

 

Երվանդ Զախարյանը հակադարձեց, թե ինքը լիազորված է պատասխանել Կառավարության կողմից և առաջարկեց հարցերին պատասխանել գրավոր:

Նույն շարքից