Հայաստան 

ՀՀ կառավարությունը կհաստատի քանդման ենթակա շենքերի բնակչներին հատկացվող բնակարանների ցանկը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակիչների ներկայիս և հատկացվող բնակարանների ցանկը և պայմանները: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 11-ին կայանալիք նիստի օրակարգում:

 

Համաձայն որոշման նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին կհանձնարարվի շենքերի բնակարանների սեփականատերերի հետ, ՀՀ  անունից կնքել վերջիններիս բնակարաններն անհատույց պետությանը օտարելու մասին պայմանագրեր և ապահովել պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումը:

 

«Զվարթնոց» օդանավակայանի բազմաբնակարան շենքերի բոլոր բնակարանների նկատմամբ  Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո նշված շենքերը, զբաղեցրած հողամասով հանդերձ, կներառվեն կոնցեսիոն պայմանագրով «Արմենիա միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ-ին հանձնված ակտիվների կազմում և ՀՀ  անունից ընկերությանը կլիազորվի  հանդես գալ որպես կառուցապատող:  Բազմաբնակարան շենքերի քանդման գործառույթների իրականացման համար՝ քանդման հետ կապված քաղաքաշինական փաստաթղթերի ձեռքբերման, քանդման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը  կիրականացնի  «Արմենիա> միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-միջոցների հաշվին:

 

Նույն շարքից