Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին:
Հանդիպմանը, որին մասնակցել է ԱԺ փոխնախագահ, ԼՂՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, թեթև աթլետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր: