Հասարակություն Միջազգային 

103-րդ հարկում. Ապակյա հատակը կոտրվել է զբոսաշրջիկների ոտքերի տակ

analitik.am

Չիկագոյում, 103-րդ հարկում գտնվող հայտնի «Skydeck» ատրակցիոնի ապակյա հատակը կոտրվել է զբոսաշրջիկների ոտքերի տակ։ Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը :

Ատրակցիոնը բաղկացած է մի քանի ապակե պատշգամբներից`թափանցիկ հատակով, այցելուները կարող են նայել 442 մ բարձրությունից:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պատշգամբում եղել է զբոսաշրջիկ մի կին՝ երկու երեխաների հետ: Հատակն անմիջապես ծածկվել է բազմաթիվ ճեղքերով։

Հայտնի է, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան, սակայն «Skydeck»-ի հատակի հետ կապված խնդիրներ առաջին անգամ չեն առաջանում, նման դեպք տեղի է ունեցել 2014 թվականին: Այնուամենայնիվ, մասնագետները հավաստիացնում են, որ նման միջադեպերը չեն ազդում անվտանգության վրա, քանի որ կոտրվում է միայն առաջին շերտը, որը պաշտպանում է հատակի հիմնական շերտը:

Նույն շարքից