Հունիսի 13-ին, Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 20-ամյա Արտյոմ Վազգենի Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր: Մահացած զինծառայողն ունի ավագ եղբայր եւ քույր։ Արտյոմը 20 օրից զորացրվելու էր:
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր.
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: