Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Հարձակում՝ տանկերների վրա. ԱՄՆ-ը ռազմանավ է ուղարկում Օմանի ծոց. Իրավիճակը խիստ լարված է

analitik.am

Իրանը հերքում է բոլոր մեղադրանքները, որոնք հնչում են ԱՄՆ-ի կողմից Օմանի ծոցում երկու տանկերների վրա հարձակման մասով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչին:

Իրանը հայտարարել է, որ ամերիկյան մեղադրանքները հիմք չունեն՝ հավելելով, որ ամենավճռական կերպով դատապարտում է տեղի ունեցածը:

Նշենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել Նորվեգիայի դրոշով նավարկող Front Altair և Պանամայի դրոշով նավարկող Kokuka Courageous նավթային տանկերների վրա: ԱՄՆ-ն ամբողջ պատասխանատվությունը դնում է Իրանի վրա:

Հավելենք, որ միջադեպով պայմանավորված ամերիկյան իշխանությունները ռազմական նավ են ուղարկում Օմանի ծոց:

Նույն շարքից