Հասարակություն Բարի օր 

Բարեկա՞մ, թե՝ թշնամի. Ինչ կարծիք ունեն ռուսաստանցիները Հայաստանի մասին

«Левада-центр»-ը պարզել է, թե որ երկրներն են ռուսաստանցիների կարծիքով Ռուսաստանի համար բարեկամ և դաշնակից: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ավելի ու ավելի շատ ռուսաստանցիներ են մտերիմ բարեկամ համարում Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը:

Մասնավորապես Հայաստանի դեպքում հարցվածների 22 տոկոսը համարում է, որ Ռուսաստանը գործ ունի բարեկամ երկրի հետ: 2018 թվականին այս ցուցանիշտ 11 տոկոս էր:

Բելառուսին բարեկամ համարում է 62 տոկոսը, Ղազախստանին՝ 38 տոկոսը, Ադրբեջանին՝ 16 տոկոսը, Չինաստանին՝ 42 տոկոսը:

Ինչ վերաբերում է թշնամական վերաբերմունք ունեցող երկրներին, ապա այստեղ հայտնվել են ԱՄՆ-ը, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան:

Նույն շարքից