Հայաստան 

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում Սյունիքի մարզպետի թեկնածության հարց չի քննարկվել. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի՝ այսօր կայացած նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ԱԺ աշնանային քառօրյայի աշխատանքները, սակայն Սյունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնի հարց չի քննարկվել: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Նիստը տևել է մոտ 40 րոպե: Ի պատասխան հարցի՝ ինչով բացատրել Սյունքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայությունը կուսակցության կենտրոնական գրասենյակում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կուսակցության խորհուրդն այսօր նաև քննարկումներ է կազմակերպել, որոնք կապված են ապագա բյուջետային քննարկումների հետ. բացառապես դրանով»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

 

Ինչ վերաբերում է Սյունիքի մեկ այլ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարությանը, թե ինքը պաշտոնից ազատվել է կուսակցության քաղաքական որոշման արդյունքում, ՀՀԿ խոսնակն ասաց. «Պարոն Հակոբյանն ասել է, որ իրեն քաղաքական թիմն առաջարկել է մեկ այլ պատասխանատու պաշտոն, և մենք էլ կարծում ենք, որ պարոն Հակոբյանի թե՛ մարդկային բարձր հատկանիշները, թե՛ փորձը պատասխանատու պաշտոնում կօգնեն, որպեսզի ջրային տնտեսությունն էլ ավելի բարեփոխվի»:

 

Նույն շարքից