Հասարակություն Պատահարներ 

Վանաձորում 15-ամյա պատանին վնասվածքներ է ստացել նռնակի պայթուցիչի պայթելու հետևանքով

Հունիսի 14-ին, ժամը 00.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետևանքով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատանին հունիսի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տան իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ, պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով վնասել է աջ դաստակի մատները:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից