Հայաստան 

Հայաստանի համար անընդունելի են միակողմանի զիջումները. Ս. Օհանյան

analitik.am

Ադրբեջանը փորձում է սահմանին սադրանքները օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա ազդելու համար: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ընդգծել է, որ հայկական կողմը հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհի հասնելու դիրքերից է հանդես գալիս:


«Խոսքը զուտ նախնիների հողում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է: Դրան այլընտրանք չկա, եւ մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար», - ընդգծել է Սեյրան Օհանյանը:


Ըստ նախարարի՝ հակառակորդն արդեն մի անգամ հայ ժողովրդին դրդել է զինված հակամարտության: «Մենք պաշտպանեցինք մեր սահմանները: Բայց հակառակորդը փորձում է երկրորդ անգամ ճնշում գործադրել եւ հասնել զիջումների : Մեզ համար ընդունելի են փոխադարձ պայմանավորվածությունները, բայց անընդունելի են անհասկանալի զիջումները՝ անհայտության դիմաց»:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ հակառակորդը ռազմաշունչ հռետորաբանությամբ եւ սահմանին խախտումների դիմելով փորձում է ուժ ցուցադրել՝ բանակցային գործընթացի վրա ազդելու համար: Դրան էին միտված դիվերսիաներն ու հուլիս-օգոստոսին հրադադարի խախտման դեպքերի ավելացումը:

 «Դա չստացվեց ի շնորհիվ սպաների եւ զինվորների խիզախության: Դիվերսանտները ոչ միայն հետ շպրտվեցին, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեցին», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ դրա շնորհիվ պետության ղեկավարի դիրքերը հաջորդած եռակողմ հանդիպումներում էլ ավելի ամուր էին:

Նույն շարքից