Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը սեպտեմբերի 12-ին հերթական նիստը կանցկացնի: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Քառյակն այսօր հերթական նիստը կանցկացնի ժամը 13:00-ին, որի ընթացքում կքննարկի մի շարք օրակարգային հարցեր»,-ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ հերթական հանդիպումը տեղի կունենա «Ժառանգություն» խմբակցությունում:
Ռուբեն Հակոբյանը, սակայն, դժվարացավ պատասխանել հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվելու նիստի ընթացքում: «Նիստի օրակարգը որոշվում է տեղում, և այս պահին ես կդժվարանամ պատասխանել, թե ինչ հարցեր ենք քննարկելու»,- ասաց Հակոբյանը:
Նախորդ նիստում, որը գումարվել էր սեպտեմբերի 8-ին, արձանագրվել էր, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, մյուս երեք ուժերը` «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն` դեմ: