Լևոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, թե իշխանությունը մի քանի խնդիր է իր առաջ դրել, որից մեկն այն է, որ հասնեին քառյակի պառակտմանը՝ շրջանառության մեջ դնելով սահմանադրական բարեփոխումների հարցը։
«Բնականաբար այս քառօրյայից առաջ էլ մենք էլ ունեինք մեր նպատակները. նախ, որ կարևոր է ցույց տալ այս իշխանությունների սնանկությունը»,-ասաց նա և ընդգծեց, թե ԱԺ այս քառօրյան հետաքրքիր և լուրջ արդյունքներ արձանագրեց, մասնավորապես, որ իշխանությունները հասկացել են, որ ԱԺ-ում բանավեճի ազդեցությունը հասարակության վրա շատ մեծ է:
«Սնանկություն կառավարման առումով, և մենք, պատահական չէր, որ բարձրացրեցինք մի թեմա՝ արտագաղթը, և քառյակը պահանջեց լսումներ այս թեմայով և ի՞նչ ստացանք՝ ոչ մի պատասխան», - ասաց Զուրաբյանը:
Ըստ նրա՝ իշխանությունը սեպտեմբերի 30-ի վերջնաժամկետի ավարտից և հանրահավաքից առաջ նպատակ էր դրել մի քիչ շտկել, բարելավել վիճակը: «Պարզվում է, որ իրենք ԱԺ-ն դիտարկում են, որպես ռազմաճակատ», - ասաց Զուրաբյանը։