Հասարակություն 

Նախագահը տագնապով ոտքի է հանել ամբողջ զորքը և հեծանիվի վրայից սկսել կրակել թիրախների վրա

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ոչ պլանային ռազմական ուսումնավարժանք է հայտարարել, որի շրջանակներում ցուցադրել է նաև հրաձգության մասով իր ունակությունները:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ տագնապի շրջանակներում նախագահը կարգադրել է կեսգիշերին արթնացնել ամբողջ զորքը և այն բերել մարտական վիճակի: Տագնապի շրջանակներում օդ են բարձրացվել ուղղաթիռներն ու ինքնաթիռները:

Նախագահը որոշել է անձամբ հետևել, թե ինչպես են զինվորականները կատարում իր կարգադրությունը: Նա նստել է հեծանիվը և կրակել թիրախների վրա: Թուրքմենական լրատվամիջոցները գրում են, որ նախագահը խոցել երեք թիրախ՝ այդպիսով օրինակ ցույց տալով զինվորականներին:

Նույն շարքից