Գլխավոր Հասարակություն 

Էշի տղերք. Քոչարյանի գործը քննող դատարանի մոտ բախում տեղի ունեցավ քաղաքացիների միջև

analitik.am

Ժամը 15:15-ին Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակելու է իր որոշումը դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Դատավորին ինքնաբացարկ հայտնել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Դատախազությունը չի պաշտպանել միջնորդությունը:

Դատարանի մոտ վաղ առավոտից երկու ակցիա է մեկնարկել՝ Քոչարյանի աջակիցների և նրա դեմ պայքարողների մասնակցությամբ:

Այստեղ իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում: Քիչ առաջ բախում տեղի ունեցավ կողմերի միջև, որի ընթացքում կանանցից մեկը հարվածներ հասցրեց մի տղայի: Հնչեցին նաև «էշի տղերք», «դուք ձեր մորն էլ կծախեք» հայտարարություններ: Բախումը տեղի ունեցավ, քանի որ, հավաքվածներից մի քանիսի պնդմամբ, հնչեցին հայհոյանքներ:

Նույն շարքից