Հասարակություն 

Աշխարհը ցնցած կիբեր-հանցագործություններ

Ո՞վքեր են հակերները: Այս “դաժան և բեղավոր քեռիների” մասին մենք պատկերացում ենք կազմում նրանց մասին պտտվող լեգենդներից, միֆերից, և հատկապես, նրանց “բնակության վայրից” ՝ ինտերնետից: Ցանցում տիրում է բացարձակ ազատություն և ամեն մեկը կարող է անել խելքին փչածը՝ թաքնվելով դիմապատկերի (avatar) հետևում, բայց միայն մինչև այն պահը, երբ կկտրի “չար ուժերի” ճանապարհը: Երբ վեբ-տեսախցիկը կսկսի YouTube-ով հեռարձակել այն, ինչ կատարվում է քո սենյակում, նույնիսկ երբ անջատված է համակարգիչդ, երբ կրեդիտ քարտդ չի արձագանքի սովորական փին-կոդին, իսկ հեռախոսդ կեղծ ահազանգեր կկատարի ոստիկանություն, այդ ժամանակ դու կհասկանաս, թէ ինչ մեծ կախում ունես դու բարձր տեխնոլոգիաներից:

Վրեժի ծարավ, հեշտ փողերի ձգտում կամ պարզապես յուրահատուկ հումորի զգացում. ահա թէ ինչը կարող է կիբեր-հարձակումների առիթ հանդիսանալ: Ներկայացնում ենք ձեզ դրանցից ամենաաղմկալիները, ամենասենսացիոնները և ամենազվարճալիները, որոնք ցնցել են ողջ աշխարհը:

 

Ինտերնետային “որդը կերավ” NASA-ի տիեզերական ծրագիրը (1989թ.):

Անկասկած, ամենախոշոր և հանելուկային ինտերնետ-հանցագործությունը մինչ այժմ համարվում է հեռավոր 1989-ի մղձավանջը, երբ անհայտ անձանց հաջողվեց NASA-ի համակարգչային ցանց գցել չարագործ WANK “որդին”, որն էլ աղետալի խախտումներ առաջացրեց ծրագրում: Իրավիճակը այնքան լուրջ էր, որ որոշ արբանյակների բաց թողումը ստիպված էին հետաձգել մի քանի օրով: Դաժան կատակի հեղինակները մինչ այժմ հպարտությամբ հիշում են այդ օրը և ազատության մեջ տոնում իրենց հաղթանակը:



Հակերը NASA-ի համակարգը վերածեց ֆիլմերի պահոցի (2001թ.):

Չգիտես ինչու ամերիկյան NASA-ի համակարգչային ցանցը չափազանց գրավում է նրանց, ովքեր իրենց արժանի են համարում կոչվել – “հակեր”: Ահա թէ ինչու 17-ամյա Գրեգորի Ահարոն Հյորնսը չէր կարող ավելի լավ բան մտածել, քան տիեզերական գործակալության համակարգիչների “ազատ տարածքները” օգտագործել որպես….իր իսկ ներբեռնած ֆիլմերի պահոց: Տաղանդավոր երիտասարդի “չարաճճիության” հետեվանքները վերացնելու համար NASA-ի մասնագատներին մի քանի ժամ պահանջվեց: Չորս տարի անց միայն 21-ամյա Գրեգորիին ենթարկեցին 6 ամսվա ազատազրկման և պարտվորեցրին պատճառված վնասի համար տուգանք վճարել:



Հակերին հաջողվեց կառավարել Ամերիկայի օդային տարածքները (2000թ.):

Հավանաբար դուք էլ ամերիկյան ՀԴԲ-ի (FBI) փոխարեն կհուսահատվեիք, եթե հայտնաբերեիք, որ չափազանց գաղտնի տեղեկատվությունը հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում: Իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք, OS/COIMET նորաստեղծ համակարգչային ծրագրի բոլոր ելքային ծածկագրերը, որը հատուկ ստեղծվել էր գաղտնի NAVSTAR GPS համակարգի համար: Վերջինիս օգնությամբ ԱՄՆ-ի օդային ուժերը տիեզերանավերին և արբանյակների հաղորդում էին կոորդինատներ: Պատկերացրեք նրանց զարմանքը, երբ 2000 թվականի դեկտեմբերին Leaf մականունով չարագործը այս արժեքավոր ինֆորմացիան տեղադրում է անվճար փոստային սերվեր Freebox.com-ում: Հարկ է նշել, որ 10 տարի առաջ այս ծրագիրը համարվում էր շատ առաջադեմ և տեղադրված էր ԱՄՆ-ի 6 երկրային հետախուզման կայաններից միայն մեկում: Եթե այդ ծածկագրերը ընկնեին տեռորիստների ձեռքը, ոչինչ չէր խանգարի նրանց հսկողության տակ առնել ԱՄՆ-ի ողջ օդային տարածքը: Իմիջիայլոց, խորհդավոր հանցագործը մինչ հիմա բացահայտված չէ:



Հակերը այլմոլորակայինների մասին տեղեկություն էր փնտրում NASA-իհամակարգիչներում (2002թ.):

Պարզվում է, ոչ բոլոր հակերներն են անտարբեր սնահավատության նկատմամբ: Բրիտանացի Գարի Մակկինոնը ներխուժել է NASA-ի բազմաչարչար համակարգ՝ ՉԹՈ-ների (НЛО) մասին ինֆորմացիա գտնելու նպատակով: Չարագործը պնդում է, որ բացել “Բացահայտում” գաղտնի պրոյեկտի արխիվը, որում պահվում են տարօրինակ օբյեկտների բազմաթիվ նկարներ և հազարավոր մարդկանց վկայություններ՝ ոչ երկրային քաղաքակրթությունների հետ կապ հաստատելու մասին: Ճիշտ է, շատերը համոզված են, որ հանցագործը պարզապես փորձում է հասարակության ուշադրությունը շեղել իր կատարած հանցագործությունից. ներխուժելով Ֆորտ-Մայերի համակարգիչներից մեկը՝ բրիտանացին ջնջել է մոտ 1300 ծածկագիր և արժեքավոր գաղտնի տեղեկություններ: Այժմ 39-ամյա համակարգչամոլին սպառնում արտաքսում ԱՄՆ, որտեղ և նրան սպասում է 70 տարվա ազատազրկում և մինչև 2 միլլիոն ԱՄՆ դոլլարի տուգանք:



Բարի հակերը” ջարդել է Microsoft-ի մեդիա-ծրագիրը(2001թհոկտեմբեր):

Պետք չէ մտածել, որ բոլոր կիբեր-հանցագործները “վատ տղաներ” են: Ինտերնետը նույնպես ունի իր Շերվուդյան անտառը, որը պարզապես չէր կարող գոյություն ունենալ առանց իր իսկական Ռոբին Հուդի: Beale Screamer կեղծանունով հայտնի մեկը բացարձակապես անշահախնդրորեն օգնել է հազարավոր ինտերնետ օգտագործողների՝ ստեղծելով FreeMe ծրագիրը, որի օգնությամբ հնարավոր է շրջանցել WMA-ֆայլերի (Windows Media) պաշտպանվածությունը անօրինական ընդօրինակումից: Մինչ Microsoft-ը “ծովահենին” գտնելու անհաջող փորձեր է անում, նրա գործը ծաղկում է:



14-ամյա կույր տղան շանտաժի է ենթարկել ՀԴԲ-ին (2005թ.):

Մեթյու Վեյգմանին թերևս կարելի է համարել լավագույն հեռախոսային հակեր: Ի ծնե կույր պատանին դեռևս 8 տարեկանում հասկանում է, որ եզակի լսողություն ունի: Դպրոցական տղայի՝ աչքի ընկնող տաղանդը արդեն 14 տարեկանում հնարավորություն տվեց նրան կատարել իր առաջին հեռախոսային հանցագործությունը: Նա լիովին տարվում է ձայնային չաթերով, որտեղ ծանոթանում է աղջիկների հետ և ձեռք է բերում սրտակերի համբավ: Երբ որևէ մեկը չի համաձայնում շարունակել շփումը, զայրացած դեռահասը ներխուժում է հեռախոսային ցանց և ձեռք բերում զոհի հեռախոսահամարը, որով էլ ահազանգում է ՀԴԲ: Նշենք նաև, որ Մեթյուն նմանակում էր զոհերի ձայները, այդ իսկ պատճառով ոչ մի կասկած չի մնում, թէ ով է կատարել կեզծ ահազանգը: Ավելի քան 5 տարի նա գլխավորում է իր նմանների հանցախումբը՝ Little Hacker կեղծանվամբ: Եվ միայն 2009-ին է հաջողվում ձերբակալել 19-ամյա Վեյգմանին: “Տաղանդավոր” պատանուն դատապարտաւմ են 11 տարվա ազատազրկման՝ 60 կեղծ կանչերի և իր գործը վարող քննիչին շանտաժի ենթարկելու համար: Արդեն ձերբակալված Մեթյուն զղջում է, որ իր շնորհը օգտագործել է չար նպատակներով:

 

Աղբյուրը՝ armminus.blogspot.com

Նույն շարքից