Հայաստան 

Իշխանությունը ցանկություն չունի պառակտում մտցնել «քառյակում». ՀՀԿ

Իշխանությունը ցանկություն չունի պառակտում մտցնել խորհրդարանական քառյակում, քանի որ իշխանությանը պետք է ուժեղ ընդդիմություն, որը հնարավոր չէ քառյակի փլուզման դեպքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


Միաժամանակ, ըստ նրա, քառյակում ընդգրկված քաղաքական ուժերի շարքում կան գաղափարական տարաձայնություններ:

 

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին, ապա Բաղդասարյանի խոսքով, ակնհայտ է, որ նա սպասում է սահմանադրական բարեփոխումների փաթեթին. «Ժամանակի ընթացքում ամեն բան պարզ կլինի»:

 

Հիշենցնե, որ իր հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը նշեր է, որ երբեք չի մտել եւ չի մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են, իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առեւտուր: «Դա իմը չէ, ինձ չի սազում: Ես շատ լավ գիտեմ Հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճիշտ հասկացեք, ինձ համար դա օտար եւ անհետաքրքիր զբաղմունք է»,-ասել է նա:

Նույն շարքից