Հասարակություն 

Քոչարյանի կողմնակիցներն ակցիա են անում լյուքս պայմաններում, մյուս կողմը՝ արևի տակ /լուսանկարներ/

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Դատարանը մասնավորապես քննում է Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի, ինչպես նաև գլխավոր դատախազության ներկայացրած բողոքները: Առաջին բողոքը վերաբերում է գործը կասեցնելուն և ՍԴ ուղարկելուն, երկրորդը Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելուն:

Դատարանը քիչ առաջ մերժեց Քոչարյանի պաշտպանների և Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանի միջնորդությունները՝ դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Դատարանի մոտ վաղ առավոտից մեկնարկած ակցիաները շարունակվում են:

Քոչարյանի կողմնակիցները ակցիային ներկայացել են պատրաստված՝ անձրևանոցներով, պաստառներով և այլն: Նրանք նույնիսկ հասցրեցին պիցցա ուտել դատական նիստի ընդմիջման ժամանակ:

Իսկ Քոչարյանի դեմ ակցիա անողները անձրևանոցներ չունեն, ստիպված են կանգնել արևի տակ, կամ՝ ծառերի ստվերում:

Նույն շարքից