Ազգային ժողովում մեկնարկել է ոչ իշխանական քառյակի հերթական նիստը: Նիստին մասնակցում են ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը:
Նիստի օրակարգի մասին պատգամավորները լրագրողներին ոչինչ չհայտնեցին՝ միայն նշելով, որ օրակարգը ձևավորվում է տեղում, իսկ հանդիպումից հետո արդեն լրագրողներին կտեղեկացնեն քննարկված հարցերի և կայացրած որոշումների մասին: