Հասարակություն Սպորտ 

«Ռեալը» ձեռք բերեց «Բարսելոնայի» կիսապաշտպանին

analitik.am

Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Տոկիոյի» 18-ամյա կիսապաշտպան Տակեֆուսի Կուբոյին: Այս մասին հայտնում է Եվրոսպորտը:

Ճապոնացի Մեսսիի համար Արքայական ակումբը վճարելու է 2 միլիոն եվրո, իսկ երիտասարդ ֆուտբոլիստը տարեկան կստանա 1 միլիոն եվրո աշխատավարձ:

Նշենք, որ Կուբոն 2011-15 թվականներն անց է կացրել «Բարսելոնայի» ակադեմիայում՝ «Լա Մասիայում»: Նա այն երիտասարդ ֆուտբոլիստներից է, ում պատճառով 2014 թվականին տրանսֆերային արգելք սահմանվեց կատալոնական գրանդի համար:

Նույն շարքից