Հասարակություն 

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ

Պարոն Նիկոլ Փաշինյանին

 

Բաց նամակ

Մեծարգո պարոն Վարչապետ,

Համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի № 02/16.10/23309-2019 հանձնարարականի՝ ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարները պետք է մինչև 2019թ հունիսի 17-ը  յուրաքանչյուր մարմնի մասով կազմված ՄԺԾԾ-ի, ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկման նպատակով նախաձեռնել հանրային քննարկումներ, ներգրավելով նաև ՔՀԿ-ներին (ՀՀ վարչապետի 2019թ մարտի 22-ի «Հա­յաս­տանի Հան­րապետության 2020 թվա­­­կանի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N-289-Ա որոշման հավելվածի 21-րդ կետ՝  հայտերի շուրջ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում):

Հանձնարարականը կատարվել է բազմաթիվ կառույցների կողմից, ինչի մասին եղել են նաև հանրային հրապարակումներ (https://ccd.armla.am/13294.html

,https://ccd.armla.am/13165.html,https://ccd.armla.am/13247.html,https://ccd.armla.am/13286.html): Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ ՔՀԿ կոալիցիայի աշխատանքային խումբը, ուսումնասիրելով ներկայացված ծրագիրը և բյուջետային հայտերը, առաջ է քաշել մի շարք հարցեր, որոնց քննարկման համար կապ է հաստատել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հեռախոսահամարով՝ հանդիպման օր և ժամ պայմանավորվելու նպատակով, սակայն առողջապահության նախարարությունից հորդորել են ուղարկել գրավոր առաջարկներ, ինչը կոալիցիան իրականացրել է (տե´ս կից ներկայացված փաստաթուղթը), ակնկալելով քննարկման ընթացքում ստանալ, մեր կարծիքով, հայտերում առկա խնդրահարույց հարցերի պատասխանները:

Վարչապետի հանձնարարականը կատարելու վերջնաժամկետ է հանդիսանում սույն թվականի հունիսի 17-ը, սակայն մինչ այժմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից քննարկման օր և ժամ նշանակված չէ, ինչը նշանակում է, որ նախարարությունը պատշաճ ուշադրության չի արժանացնում ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականը և անփույթ վերաբերմունք է դրսևորում օրենքով իրեն վերապահված լիազորությունների հանդեպ:

Տեղեկացնում ենք, որ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան հայտնում է իր պատրաստակամությունը` մասնակցելու ՀՀ վարչապետի կողմից հանձնարարած քննարկմանը:

Կոչ ենք անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լինել հետևողական իր կողմից լիազորած և ոլորտային քաղաքականություն մշակող գերատեսչությունների ղեկավարների հաշվետվողականությանը:

 

Հարգանքով,

Հայկական առողջապահական

ազգային խորհուրդ

ՔՀԿ կոալիցիայի նախագահ                                                    Գևորգ Գրիգորյան

 

Նույն շարքից