Հայաստան 

ՕԵԿ-ի նախաձեռնած արտահերթ նիստը կկայանա

analitik.am

Ազգային ժողովը գալիք քառօրյայի առաջին օրը արտահերթ նիստ կգումարի: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ տեղակացրեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Տեղյակ եք, որ մենք հանդես էինք եկել արտահերթ նիստ հրավիրելու հախաձեռնությամբ: Տեղեկացնեմ, որ մեզ հաջողվել է իրականացնել ստորագրահավաք և սեպտեմբերի 29-ին, ժամը 18:30-ին արտահերթ նիստը կկայանա»,- ասաց Բիշարյանը՝ ընդգծելով, որ ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցությունները:

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ տեղեկացրեց, որ արտահերթ նիստի ընթացքում քննարկվելու է մի հարց, որը հուզում է հանրությանը և բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տալիս: «Խոսքը վերաբերում է նրան, որ այս պահին մեր օրենսդրությամբ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը առանց դատարանի որոշման իրավունք ունի արգելանք դնել մարդկանց ունեցվածքի վրա և նույնիսկ բռնագանձումներ իրականացնել, ինչն անընդունելի է»,- ասաց Մարգարյանը:

 

Նա նշեց, որ իրենք այս հարցով դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, ով էլ իր հերթին դիմել է Սահմանադրական դատարան, որը առաջիկայում կքննարկի հարցը: Իսկ մինչ այդ, պատգամավորը հույս ունի, որ արտահերթ նիստի ընթացքում ծավալվող քննարկումների արդյունքում իրենք կկարողանան արդյունավետ լուծումներ գտնել խնդրի կարգավորման համար:

 

Նույն շարքից