Քաղաքական 

Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել. Գագիկ Ծառուկյան

Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել, ում պետք է թող ուղարկեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով իրեն ծանուցագիր ուղարկելու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ առաջնորդը պատռել է հարցաքննության կանչվելու ծանուցագիրը, երբ ստացել են այն: Որոշ տեղեկություններով, ՔԿ-ն Ծառուկյանին հարցաքննության էր կանչել ԱԺ-ում արած հայտարարության համար, որ Աբովյանում քաղաքապետի թեկնածուներից Գրիգոր Գուլյանի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան ու տունն այրելու միջադեպը սարքած պատմություն է:

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշել է, որ իրենք իրենց կարծիքն են ասել ու եթե իրավապահները չբացահայտեն դեպքը, ուրեմն իրենց արտահայտած կարծիքը հաստատվում է:

Նա նաև ասել է, որ իր իրավունքները շատ լավ գիտի:

Նույն շարքից